Սերժ Թանկյանը ռուսական ֆիլմի համար երաժշտություն կգրի
System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը ռուսական "Легенда о Коловрате" ֆիլմի համար երաժշտություն կգրի: Այդ մասին գրում է life.ru-ն:
Երաժիշտ ասել է, որ պատրաստվում է միահյուսել նվագախումբը, խենթ ռոքը և երկու երկրների էթնիկ մոտիվները:
Ֆիլմի պրոդյուսերն ասել է, որ Թանկյանը աշխարհում միակ երաժիշտն է, ով կարող է ժամանակակից երաժշտությանը տալ անսահման նրբություն:
Հայտնի է նաև, որ System of a Down խումբն ամբողջ կազմով կմասնակցի երաժշտության գործիքավորմանը: