«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավորներ մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել
Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը և Արտյոմ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել:
Նա հավելեց, որ 1 շաբաթվա ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն գրավոր դիմումով հետ վերցնել հրաժարականի մասին իրենց դիմումը, հակառակ դեպքում նրանց լիազորությունները օրենքով սահմանված կարգով կդադարեցվեն: