ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-նշված է Ա. Բաբայանի դիմումի մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ԱԺ նախագահին ներկայացրել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: