Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին քվեարկել են նախագահի ընտրություններում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արդեն քվեարկել է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին միայն ամրապնդում է Իրանի ազգային անվտանգությունը»,-ասել է Ռուհանին քվեարկությունից հետո։
Ընտրությունների առաջին քվեարկողներից մեկը եղել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին։ Վերջինս կոչ է արել բոլորին քվեարկել հանուն երկրի ժողովրդավարության։
«Ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է և երկրի ճակատագիրը նրա ձեռքում է»,-ասել է այաթոլահը։