Նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Տեղի ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին. «Մեր ստացած հաշվետվությունների համաձայն, երկրի ընտրական տեղամասերից շատերում երկար հերթեր են առաջացել»,-Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիի խոսքը մեջբերել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ ընտրություններում քվեարկել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, նշելով, որ ցանկացած իրանցի, ում համար կարևոր են երկրի ազգային շահերը, կմասնակցի ընտրական գործընթացին:
290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ։
Բացի այդ, զուգահեռաբար ընթանում են Փորձագետների խորհրդի միջանկյալ ընտրությունները, մարմին, որն օժտված է Իրանի գերագույն ղեկավարին ընտրելու իրավունքով: