ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի վարչության նոր պետ կնշանակվի Գոհար Պողոսյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Բաբայանին կփոխարինի Գոհար Պողոսյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո տեղափոխվել էր Արդարադատության նախարարություն, սակայն, ինչպես երևում է, վերադառնում է «տուն»: Գոհար Պողոսյանը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր, երբ ԱԺ նախագահ էր Հովիկ Աբրահամյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]