7813 դիտում
23:29 18-05-2017
Վաղը Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» 10 լեզուներով հավելվածի շնորհանդեսը
Վաղը՝ մայիսի 19-ին, ժամը 13։00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և փոխնախագահ Լևոն Գալստյանը։
Տեղեկացնենք, որ մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում:
Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում կներդրվի Հայաստանի պետական ևս 4 թանգարաններում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարաններում։
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 23-ին «Աուդիովիզուալ գիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիր է ստորագրվել ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի և Technology & Science Dynamics ընկերության միջև: Ըստ այդմ, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ է հատկացնում հավելվածի ստեղծման համար։
Ծրագիրն իրականացնում է Technology & Science Dynamics ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
Նմանատիպ նյութեր
8377 դիտում
17:21 30-11-2021
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը
Այս բաժնից
502 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա