211652_close_icon
views-count6887 դիտում article-date 16:41 18-05-2017

Հունաստանում խաղը դադարեցվել է մարզչի գլխին գարեջրի տարա նետելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանի առաջնության «Պանատինաիկոս»-ՊԱՕԿ հանդիպումը դադարեցվել է այն բանից հետո, երբ հյուրերի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի վրա տրիբունայից գարեջրի տարա են նետել: Տարան դիպել է սերբ մասնագետի գլխին, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: Խաղադաշտում և տրիբունաներում անկարգություններ են սկսվել 51-րդ րոպեից, երբ ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Ամրա Ուարդան հեռացվել է խաղադաշտից: 55-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված է եղել կանգնեցնել խաղը, երբ «Պանատինաիկոսը» 1:0 հաշվով առջևում էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր