211652_close_icon
views-count3056 դիտում article-date 11:07 18-05-2017

Եթե կոալիցիայի մեջ չենք, նշանակում է՝ ընդդիմություն ենք. Գագիկ Ծառուկյան

Եթե մենք կոալիցիայի մեջ չենք, ինքնըստինքյան նշանակում է, որ ընդդիմություն ենք. ԱԺ առաջին պաշտոնական նիստին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայտարարելո՞ւ են, որ ընդդիմություն են: Հարցին, թե որն է լինելու դաշինքի առաջին քայլը, Ծառուկյանը պատասխանեց. «Կաշխատենք կտեսնեք»: Հարցին, թե, ի վերջո, խմբակցությունում կրքերը հանդարտվեցի՞ն, նա պատասխանեց. «Իհարկե»: Մեկ այլ հարցին, թե դաշինքի մանդատը դիմումով հետ վերցրած 12 պատգամավորներն այդուհանդերձ մանդատը վայր դնելո՞ւ են, Գ. Ծառուկյանը պատասխանեց, թե կորոշվի ավելի ուշ: Ամեն դեպքում, այդ պատգամավորների ճակատագիրը ինչպե՞ս է լինելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե շատ լավ է լինելու. «Դուք մի անհանգստացեք, ես ուզում եմ հասկանալ՝ Ձեր ուզածն ինչ է»: Նա ասաց, որ այսօր չեն կարող վայր դնել մանդատները և հստակեցրեց, որ խմբակցությունում կքննարկեն և կորոշեն. «Նրանք բոլորը մեր թիմակիցներն են, մեր հետ աշխատել են, ճանապարհ են անցել, և ես երեկ այդ բոլոր հարցերին իմ հարցազրույցում ասել եմ»: Իսկ թե նիստերին ներկա՞ է լինելու և գուցե այս գումարման ԱԺ-ում ավելի ակտի՞վ լինի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ես ե՞րբ ակտիվ չեմ»:

Նմանատիպ նյութեր