211652_close_icon
views-count32925 դիտում article-date 19:20 17-05-2017

Մայիսի 22-ից երկու նոր արագաչափ կգործարկվի Երևանի Արտաշատի խճուղում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի մայիսի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Արտաշատի խճուղում (նորակառույց վերգետնյա անցման հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր