211652_close_icon

ՊՆ զինծառայողը մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել

views-count40173 դիտում article-date 18:46 17-05-2017
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Նշվում է, որ քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր