Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական սոցցանցերի արգելափակման մասին որոշումը
Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը, համաձայն որի՝ ռուսական ВКонтакте, Одниклассники սոցիալական ցանցերի, Яндекс, Mail.ru սերվիսների հասանելիությունը այդ երկրի տարածքում կարգելափակվի։
Որոշումը, որը կայացրել է Պորոշենկոն մայիսի 15-ին, հրապարակվել է Ուկրաինայի կառավարության թերթում։
Այս պահին Ուկրաինայի «սև ցուցակում» ներգրավված է ՌԴ 1228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձանց անուն։