211652_close_icon
views-count1918 դիտում article-date 14:20 27-02-2016

Ուժի մեջ է մտել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ԵՄ-ի որոշումը

Այսօրվանից Եվրամիության կողմից Բելառտուսի դեմկիրառվող պատժամիջոցները չեղարկելու ԵՄ-ի որոշումը ուժի մեջ կմտնի: Այդ մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ ԵՄ-ը հայտնել էր, որ չեղարկել է այդ երկրի մոտ 170 քաղաքացիների դեմ կիրառվող սահմանափակումները, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Այնուամենայնիվ, ԵՄ-ը չի վերացրել Բելառուս զենքի և հատուկ ռազմտեխնիկայի մատակարարման էմբարգոն: Համապատասխան որոշումը կայացվել է ԵՄ 28 ամնդամ պետությունների ԱԳ նախարարների մակարդակով նիստի ընթացքում:

Նմանատիպ նյութեր