211652_close_icon

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը

views-count3106 դիտում article-date 15:40 16-05-2017
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ և հանրակրթական դպրոցներում ապահովել Վերջին դասի միջոցառումների անցկացումը: Տրվել է նաև հանձնարարական համապատասխան աշխատանքներ տանել՝ Ազատության հրապարակում Վերջին զանգի տոնական միջոցառման կազմակերպման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր