2447 դիտում
16:42 05-12-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումների կանխատեսումները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին:
«Այս հարցում պետք է դրսևորվի միասնական մոտեցում: Թե´ պատասխանատու կառույցները, և թե´ համապատասխան տարածքների վարձակալները, համաձայն պայմանագրային պարտավորության, պետք է իրենց մասնակցությունն ունենան այս աշխատանքներում: Մեկ անգամ ևս ծանուցեք բոլորին, որ պատշաճ կազմակերպեն և իրականացնեն հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Նաև խստորեն վերահսկեք թե՛ «Սանիթեք» ընկերության, և թե՛ համատիրությունների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները. Հանրապետության հրապարակում մեկնարկել են նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Պատրաստ է նաև Ամանորի առթիվ վարչական շրջանների տարածքներում տոնական համապարփակ միջոցառումների ծրագրերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ վարչական շրջաններում տոնական միջոցառումների պատշաճ անցկացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
25471 դիտում
15:51 04-12-2017
Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին
2992 դիտում
15:40 16-05-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը
3045 դիտում
15:44 21-08-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
535 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1078 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից