ԱՄՆ-ն Ռուսաստանին ԻՊ-ի մասին գերգաղտնի տեղեկություն է հաղորդել. WP, NWT
Washington Post և New York Times պարբերականները, հղում անելով Վաշինգտոնում իրենց անանուն աղբյուրներին, գրում են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասին գաղտնի տեղեկություն է հայտնել, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ-ի կառավարությունում կտրականապես հերքում են լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Թերթերը նշում են, որ տեղեկությունը փոխանցվել է ռուսական կողմին Գաղտնի տվյալների փոխանցման մասին համաձայնագրի շրջանակներում։