1650 դիտում
10:47 16-05-2017
Ինչ քաղաքական պայքար, ինչ հետընտրական զարգացում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ զրուցել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և քաղաքական դաշտում ընթացող այլ իրադարձությունների մասին:
[b]-Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի կազմը և ո՞ր ուժի համար եք ափսոսում, որ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։[/b]
-ԱԺ-ի քաղաքական բաղադրիչը էականորեն նվազել է: Այս Ազգային ժողովը դադարում է լինել քաղաքական մարմին: Հատկապես ռեյտինգային ընտրակարգի կիրառումից հետո, երբ որ քաղաքական ուժի չափ ձայն է հավաքում անհատը, որը որ երբևիցե որևէ հարցի վերաբերյալ կարծիք չի արտահայտել, դա նշանակում է, որ Ազգային ժողովի քաղաքական մակարդակը իջել է:
[b]-Սպասվում էր, որ հետընտրական զարգացումներ կլինեն, սակայն դա տեղի չունեցավ: Որն էր պատճառը:[/b]
-Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պրոցեսը քաղաքական չէ, պրոցեսը քաղաքական է լինում, և զարգացումներ լինում են այն ժամանակ, երբ որ աշխարհայացքների բախում կա, մինչդեռ հիմա չկա որևէ բախում ռեյտինգային ընտրակարգում, որվհետև կրկնում եմ՝ տասնհինգ տարի մեկ բառ չասած, ծպտուն չհանած մարդը, որը որ միշտ համաձայնել է ամեն ինչին, հավաքում է ավելի շատ ձայն, քան քաղաքական կուսակցությունը, որը պայքարում է իր երկրի ապագայի, իր երկրի նպատակների, քաղաքացիների իրավունքների, ազատությունների համար, ու երբ ինչ-որ մեկը գնում, այդքան ձայն է հավաքում, դա, այսպես ասեմ, ստրկատիրական ֆեոդալական համակարգին բնորոշ դրսևորում է, ինչ քաղաքական պայքար, ինչ հետընտրական զարգացում: Խայտառակ իրավիճակ է, երկրի ներքին դիմադրողականությունը էականորեն նվազեց: ՀՀ ցանկացած արժանապատիվ քաղաքացի արհամարհանքով է նայում այս իրավիճակին, որ ստեղծվել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
10:55 06-04-2017
Քաղաքական ուժերն ու հանրությունը հետընտրական շոկի մեջ են. «Հայկական ժամանակ»
5371 դիտում
10:18 29-08-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից. «Ժողովուրդ»
2441 դիտում
10:17 23-02-2019
Հետընտրական կրքերը Ակունքում չեն հանդարտվել. քվեաթերթիկի վրա արյան հետքեր են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»