5416 դիտում
10:18 29-08-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, դուրս չի եկել հետընտրական սթրեսից, և շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը։ Դրա վկայությունն է և այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են զրուցել լրատվամիջոցների հետ։
Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումները էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից և չի էլ շտապում որևէ քաղաքական գործընթացի մաս կազմել։
Թեև, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաև հասարակական հետաքրքրությունը։ Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողի հետ շփումից։
ՀՎԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է սեպտեմբերի 1-ին և խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել, սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1571 դիտում
10:21 19-05-2016
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շրջում է մարզերով և մարդկանց փորձում համոզել. «Ժողովուրդ»
6581 դիտում
20:06 17-06-2017
Արձակուրդին հաջորդող սթրեսից խուսափելու առումով ակտիվ հանգիստն ավելի նախընտրելի է. հոգեբան
2637 դիտում
08:25 31-07-2015
Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը կմիանա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին. «Ժամանակ»
Այս բաժնից
1348 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով