Ռիո-2016-ի օլիմպիական կրակը կվառի Պելեն. տեսանյութ
20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ համարվող բրազիլացի Պելեն կմասնակցի 2016թ. Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որտեղ նա` ամենայն հավանականությամբ, «Մարականա» մարզադաշտում կվառի օլիմպիական կրակը:
Լեգենդար խաղացողը առողջության պատճառով չի կարողացել մասնակցել օլիմպիական կրակի փոխանցումավազքին, սակայն հանդիսատեսներին ողջունել է ջահը ձեռքին:
Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նշենք, որ Պելեն երգ է ձայնագրել, որը նվիրված է Ռիոյի խաղերին: