Հին Օլիմպիայում հանդիսավոր պայմաններում բոցավառվել է Պեկինում-2022-ի օլիմպիական խաղերի ջահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հին Օլիմպիայում այսօր հանդիսավոր պայմաններում վառվել է Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահը:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջնորդ Թոմաս Բախը, Հունաստանի ԱՕԿ –ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը և պաշտոնական այլ անձինք: Համավարակի սահմանափակումների պատճառով հանդիսականներին չեն թույլատրել մասնակցել միջոցառմանը:
Ջահի կրակը պարաբոլիկ հայելու միջոցով, արևի ճառագայթներից վառել է գլխավոր քրմուհի, դերասանուհի Քսանտի Գեորգիուն: Տեղի է ունեցել հին ավանդույթների վրա հիմնված թատերական ներկայացում:
Հունաստանում փոխանցավազքի առաջին ջահակիրը լեռնադահուկորդ Իոաննիս Անտոնիուն է, ով Հունաստանի հավաքականի դրոշակակիրն է եղել << Փհենչհան – 2018 >> -ում:
Վաղը ՝ հոկտեմբերի 19 -ին կրակը պաշտոնապես չինական պատվիրակությանը կհանձնվի << Պանատինաիկոս >> ստադիոնում: