211652_close_icon
views-count3220 դիտում article-date 21:41 22-06-2015

«Ռեալի» նախագահի հարաբերությունները սրվել են Ռոնալդուի, Ռամոսի և Կասիլյասի հետ

«Ռեալի» առաջատար ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կառավարման մեթոդներից, որի արդյունքում թիմում լարված մթնոլորտ է տիրում: Մասնավորապես, Սերխիո Ռամոսի հարաբերությունները Պերեսի հետ վատացել են պայմանագրի երկարաձգման ուշացման պատճառով: Թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը դժգոհ է, որ Պերեսը մի քանի անգամ փորձել է իր փոխարեն ակումբ հրավիրել Ջանլուիջի Բուֆոնին, ինչպես նաև Ժոզե Մոուրինյոյի հետ տարաձայնությունների ժամանակ չի աջակցել իրեն: Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, որ Պերեսը չի աջակցել իրեն, երբ «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0:4) պորտուգալացին իր ծննդյան 30-ամյակի առթիվ երեկույթ էր կազմակերպել: Բացի այդ, Ռոնալդուն խիստ հիասթափվել է, որ ակումբը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին պաշտոնանկ անելիս հաշվի չեն առել իր կարծիքը:

Նմանատիպ նյութեր