211652_close_icon
views-count10174 դիտում article-date 17:53 14-05-2017

«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող. Մտածում էի, թե Պորտուգալիայի հերոսը Ռոնալդուն է

«Եվրատեսիլ-2017»-ի պորտուգալացի հաղթող Սալվադոր Սոբրալը իր երկրի գլխավոր հերոս է համարել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ես իմ երկրի ազգային հերոս ե՞մ: Ես մտածում էի, թե Պորտուգալիայի իսկական հերոսը Կրիշտիանու Ռոնալդուն է: Դա զարմանալի է: Ես ցանկանում եմ ապրել խաղաղ կյանքով: Միգուցե, որոշակի աղմուկ լինի իմ անվան շուրջ, սակայն ես ինձ չէի համարի ազգային հերոս: Եթե ես իմ մասին մտածեի` որպես Պորտուգալիայի հերոս, դա ինչ որ տեղ տարօրինակ կլիներ», ասել է Սոբրալը: Սոբրալը ամենաշատ ձայներն էր ստացել թե ժյուրիի, թե`հեռուստադիտողների վարկածով` վաստակելով 758 միավոր:

Նմանատիպ նյութեր