Ինչպիսին կլինի iPhone 8-ը
Մի քանի ամսից Apple ընկերությունը նոր iPhone կթողարկի: Այդ մասին գրում է Lenta-ն:
Peopletalk-ը գրում է, որ համացանցում են հայտնվել iPhone 8-ի գծագրերը, ինչը բուռն քննարկումների պատճառ է դարձել:
Ենթադրվում է, որ հեռախոսը չի ունենա Home կոճակ, այլ` վիրտուալ, իսկ մատնահետքի սքաները տեղադրված կլինի հեռախոսի դիսփլեյին։ Հնարավոր է նաև, որ ավելանա 3D տեսախցիկ և մարդկանց դեմքերը հիշող լազերային սենսոր։ Նոր iPhone 8-ը 5,8 դյույմանոց OLED դիսփլեյ կունենա: