iPhone 6-ը և iPhone 6+-ը Հայաստան կհասնեն մինչև այս տարվա վերջ. ՀԺ
«ՀԺ»-ն գրում է. «Apple ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունում՝ iStore-ում, մեր թղթակցին ասել են, որ իրենք առայժմ չեն ներկրել ընկերության նորագույն արտադրանքը՝ iPhone 6 և iPhone 6+ սմարթֆոնները, և դրանք Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ:
Չնայած սրան, երևանյան մի քանի ինտերնետային խանութներում և վաճառքի կետերում iPhone 6 վաճառվում է»:
Թերթը գրում է, որ նոր սմարթֆոնների մեծ ընտրություն կա, օրինակ, Երևանի Սարյան փողոցի փոստատան առաջին հարկում գտնվող բջջային հեռախոսների կրպակներում: Կրպակների սեփականատերերն էլ հպարտանում էին՝ ասելով, որ միայն իրենք են նոր սերնդի սմարթֆոն վաճառում:
«Կրպակներից մեկում հեռախոսը վաճառվում էր 1300 դոլարով, իսկ մյուսում՝ 1400-ով: Սարյանի վաճառակետերում հավաստիացնում էին, սակայն, որ առայժմ ոչ մի iPhone 6չեն վաճառել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: