211652_close_icon
views-count2445 դիտում article-date 18:07 13-05-2017

Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր

Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավար Մարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովին։ Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։ Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր