211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակների վերաբերյալ

views-count23436 դիտում article-date 10:52 13-05-2017
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Երևան քաղաքի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցակների վերաբերյալ, համաձայն որի՝ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ձայներ են հավաքվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ելք» դաշինքի ձեռքի տակ են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք, պետք է ձայներ բերեն քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի համար: Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տ. Մարգարյանի համար:

Նմանատիպ նյութեր