211652_close_icon

ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է ոստիկանի և տարեցների տան 2 բնակիչների

views-count3750 դիտում article-date 11:56 13-05-2017
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քիրքերսվիլլ քաղաքում զինված տղամարդը նախ կրակել է ոստիկանության նոր պետի, իսկ հետո տարեցների տան 2 բնակչուհիների վրա։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Սպանված 36-ամյա ոստիկանապետը նոր պաշտոնում էր նշանակվել ընդամենը 3 շաբաթ առաջ և 6 երեխաների հայր էր։ Պարզվել է, որ տղամարդը նախ տարեցների տանը պատանդառել է 2 հոգու, իսկ ավելի ուշ ոստիկանությունը նրան սպանել է պատասխան կրակի արդյունքում։ Դրդապատճառները հայտնի չեն։

Նմանատիպ նյութեր