6174 դիտում
09:51 13-05-2017
Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ «ըմբոստներին» հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից։ Մեզ հասած տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը ներկա են լինելու նաև նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատները վայր դնելուց հետո։
Ծառուկյանը ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ․ մայիսի 18-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ու դրանից հետո»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2904 դիտում
18:37 11-06-2014
Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»