ԱՄՆ-ն Չինաստանին միս կմատակարարի
Չինաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին միջազգային ստանդարտներին համապատասխանող տավարի միս ներմուծել չինական շուկա: Այդ մասին գրում է Газета-ն:
Ներմուծումը կսկսի ամենաուշը հուլիսի 16-ից:
«ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի: Առաջին անգամ մենք ունենք կոնկրետ որոշում և կոնկրետ նշանակված օր: Ամերիկական տավարի մսի համար շատ մեծ շուկա է բացվում»,- ասել է Չինաստանի Առևտրի նախարարությունը: