Ռուսաստանը Չինաստանին կմատակարարի 2 մլրդ դոլարի բազմաֆունկցիոնալ Cy-35 կործանիչներ
Ռուսաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է Cy-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ ամենախոշոր պայմանագիրը, որը գնահատվում է 2 մլրդ դոլար, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Պայմանագրով նախատեսված է Չինաստանին մատակարարել 24 միավոր Cy-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Գործարքի կնքումը հաստատել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Cy-35-ը գերմանևրային ռեակտիվ, բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռ է՝ 4++ սերնդի, T-10C պլատֆորմի մոդեռնիզացված տեսակն է: