3235 դիտում
11:14 12-05-2017
Լաչառության վերջին օրը. Իշխանության թեկնածուները դանդաղամիտ են, «համապատասխան» և «ինքնստինքյան». «Առավոտ»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վաղը քարոզչության վերջին օրն է: Քաղաքական ուժերը վերջին անգամ իրենց բոցաշունչ ճառերը կարտասանեն, հմուտ հռետորներն իրենց բաժին լաչառությունը կանեն: Եվ վերջ: Վերջ ոչ միայն Երևանի ավագանու ընտրարշավին, այլև ընդհանրապես բոլոր տեսակի ընտրարշավներին: Ընդմիջում՝ հինգ տարով: Խորհրդարանում, իհարկե, նույնպես ճառեր են արտասանվելու: Բայց՝ ոչ այդքան հաճախ ու ոչ այդքան ամպագոռգոռ՝ Ազգային ժողովն ընտրարշավ չէ, այստեղ ամեն օր կոկորդ պատռելու առիթ չկա:
Երեկ ընկերներիցս մեկը հռետորական հարց տվեց՝ իսկ ինչու է այդ ամենը դարձել այս աստիճանի տաղտկալի և անմակարդակ: Պատասխանն, ինձ թվում է, ակնհայտ է. պահանջարկն է ծնում առաջարկ: Մարդկանց հրամցվում է այն, ինչ նրանք ցանկանում են լսել: Եթե ես խոսեմ սիրո, հանդուրժողականության, մեծահոգության մասին, ինձ վրա միանգամից կուղղվեն հարյուրավոր չարացած հայացքներ, ու նույնքան մարդ կսկսի «ֆշշացնել»: Եթե խոսեմ գյուլլելու, վառելու, ջարդել-փշրելու մասին, միանգամից կարժանանամ բուռն ծափահարությունների: Հասարակության լյումպենացումը բերում է նաև հասարակական մտքի լյումպենացման: Այնպես որ, այդտեղ ոչ մի գաղտնիք չկա՝ մենք նույն շրջապտույտի մեջ ենք:
Իշխանության ներկայացուցիչները, որպես կանոն, անհոդաբաշխ են, դանդաղամիտ և անտրամաբանական՝ մի խոսքով, «համապատասխան» են ու «ինքնըստինքյան»:
Ընդդիմադիրները խիստ են, խարազանող, կարգախոսային, կարճ ասած՝ «հաղթելու են», իսկ «ռեժիմը խուճապի մեջ է»: Եթե խորհրդարանական ընտրարշավում այդ ոճը քիչ թե շատ տեղին էր, ապա Երևանի ավագանու ընտրությունների դեպքում այդ տիպի կարգախոսները բավականին արհեստական են: Այս ընտրությունների թեման, այնուամենայնիվ, այլ է: Ընտրելով Ազգային ժողովի մաս կազմելու հայտ ներկայացնող քաղաքական ուժին՝ ես ընտրում էի գաղափարախոսությունը, ոչ թե մարդկանց, և դրա համար էլ ընտրեցի «Ազատ դեմոկրատներին»: Եթե ես ընտրեի Երևանի քաղաքապետ, ապա ուզած-չուզած պետք է ընտրեի մի մարդու, որը մյուսների համեմատ ավելի արդյունավետ կղեկավարի քաղաքը: Նա կարող է լինել կոմունիստ, հնչակ և «Հայ արի»:
«Խուճապային» կամ «ռեժիմային» բացականչություններն այս պարագայում թեև շարունակում են դուր գալ լյումպենացված զանգվածին, բայց մի տեսակ տեղին չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11781 դիտում
09:38 22-03-2019
Հենց այնպես չէր, որ Ծառուկյանն «ինքնստինքյան» դեմ ելավ ապամոնտաժումների թրենդին․ «Իրատես»
1479 դիտում
15:11 21-03-2019
Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը
802 դիտում
12:16 10-07-2023
Գավառ համայնքում անցկացված «Հովվի փառատոնի» վերջին օրը նշվեց «Փախլավայի օրը»
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»