826 դիտում
12:16 10-07-2023
Գավառ համայնքում անցկացված «Հովվի փառատոնի» վերջին օրը նշվեց «Փախլավայի օրը»
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ «Հովվի փառատոն» եռօրյա միջոցառումը։ Տեղեկացնում է Գավառի համայնքապետարանը։
Միջոցառումը մեկնարկեց հուլիսի 7-ին՝ Գավառ քաղաքից: Զբոսաշրջիկները, կազմակերպիչներն ու կամավորները հուլիսի 7-ին եղան Գավառի տարածաշրջանի կիկլոպյան դարաշրջանի ամրոցներում, որտեղ դիտեցին պատմական փաստերի վրա հիմնված թատերական ներկայացումներ:
«Հովվի փառատոն»-ի երկրորդ օրն անցկացվեց Գավառ քաղաքից 10 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան փեշերին: Փառատոնին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ, հյուրեր։
Փառատոնն ուղեկցվեց սարվորի կյանքի նկարագրական դրվագներով՝ ոչխարի խուզ, կիթ, ինչպես նաև սարվորի կողմից պատրաստած բնամթերքի ցուցահանդես-վաճառքով, ազգային երգ ու պարով, ազգային խաղ-մրցույթներով, ձիավարությամբ, գառան խաշլամայի ու փռի կարտոֆիլի հյուրասիրությամբ, որոնք պատրաստվեցին տեղում, տեղական արտադրանքների ցուցահանդես-վաճառքով ու պարգևատրումներով:
«Հովվի փառատոն»-ը եզրափակվեց «Փախլավայի օր» միջոցառմամբ, որի ընթացքում իրականացվեց տաղավարային ցուցադրություն վաճառք, որում ներկայացված էին ավանդական փախլավան, գաթան, շաքարլոխումը, ինչպես նաև՝ Գավառում արտադրվող հացաբուլկեղեն, տարբեր անուշեղեններ, տարածքին բնորոշ այլ ապրանքներ, թեմատիկ ձեռքի աշխատանքներ: Միաժամանակ տեղի ունեցավ փախլավայի պատրաստման վարպետաց դաս, տեղում պատրաստվեց փախլավա:
Փառատոնի ողջ ընթացքում հնչեց ավանդական երգն ու պարը:
Փառատոնն իրականացվեց «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի և «Սարվոր տուրիզմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր
19815 դիտում
00:15 08-04-2018
Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նշվեց Ավետման օրը` մայրության և գեղեցկության տոնը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1213 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1000 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն