1440 դիտում
15:11 21-03-2019
Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը
Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:
«Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:
Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նախարարը:
Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի:
«Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1877 դիտում
12:18 09-04-2019
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը
1332 դիտում
12:02 20-01-2021
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ- ն ընդունեց նախագիծը
1034 դիտում
13:15 08-04-2019
Կառավարությունն առաջարկում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր
Այս բաժնից
670 դիտում
18:50 10-10-2024
Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առցանց առաջնությանը
727 դիտում
18:39 10-10-2024
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն
808 դիտում
18:17 10-10-2024
ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը