Կարեն Կարապետյանը շարունակում է շոուները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր շոուները. կառավարության երեկվա նիստի ժամանակ, դիմելով գործադիրի անդամներին, վարչապետն ասել է, թե շատ ժամանակ իր հանձնարարականները թերի են կատարվել, ու պահանջել, որ այսուհետ հանձնարարականները կատարվեն օրենքի տառին համապատասխան: Սակայն Կարապետյանն այդպես էլ չի հստակեցրել, թե նախարաներից ո՞վ է այս ընթացքում արհամարհել իր հանձնարարականները:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց կառավարության անդամներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել` ինչո՞ւ են իրենք թերանում հանձնարարականները կատարելիս, արդյո՞ք վարչապետի առաջադրած խնդիրներն են անլուծելի:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շատ նախարարներ պնդեցին, որ գոնե իրենք վարչապետի ասածները պարտաճանաչ կատարել են, ու նախատինքը իրենց չի եղել ուղղված:
Իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` գոնե նրանից պարզելու, թե ում էին վերաբերում վարչապետի խոսքերը: «Ընդհանուր մոտեցում է… Կոնկրետ որևէ մեկին ուղղված չէ, ձևավորված ավանդույթին է ուղղված ավելի»,- պարզաբանեց Հարությունյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]