211652_close_icon
views-count14189 դիտում article-date 17:12 16-03-2019

Նիկոլի իշխանությունում բարդակ է, բայց կարևորը շոուները ապահովում են. Մենուա Հարությունյան

Նիկոլի Արարատի մարզ կատարած շոու-այցից պարզ դարձավ, որ Ավշար գյուղի դպրոցում 5 օր ա դասադուլ ա, այսինքն՝ 5 օր աշակերտները դասի չեն նստում, բայց ոչ կոկորդիլոսասեր մարզպետը, ոչ էլ կրթության Արայիկն իրենց վարչապետին ոչ տեղյակ են պահել, ոչ էլ իրենք են փորձել լուծել հարցը, որպեսզի աշակերտները դադարեցնեն դասադուլն ու դասի նստեն... Պարզվեց նաև, որ կոկորդիլոսասեր մարզպետն իր քավոր վարչապետին ուղիղ եթերում խաբում ա և հայտարարում, որ ոչ թե 5 օրա դասադուլ, այլ՝ 1... Պարզվեց նաև, որ Ավշարի բնակիչները ճիշտ են, որ նոր ուսմասվարը կոկորդիլոսասերի մորքուրի հարսն ա, որը ևս մարզպետը փորձում էր խաբելով սղցնել, բայց չկարողացավ և ընդունեց, ապացուցելով, որ Նիկոլի իշխանությունը մարզային մակարդակում էլ է թայֆաբազ... Պարզվեց նաև, որ 5 օր Ավշարում դասադուլ ա, բայց Նիկոլը տեղյակ չի, դա նշանակում ա, որ Նիկոլը լուրեր չի կարդում կամ նայում, կամ էլ խաբեց, որ տեղյակ չի, իսկ եթե չխաբեց և իսկապես տեղյակ չէր՝ նշանակում ա վարչապետին չեն զեկուցում ամեն բան, իսկ դա էլ նշանակում ա , որ մեր բնակիչներն իրենց հարցերը պետք է փորձեն ուղիղ հասցնել Նիկոլին, որ չմնան օդում․․․ Ի դեպ՝ ես նկատեցի, որ Նիկոլի ֆեյսբուքյան պատին Ավշարի դպրոցի դասադուլի մասին բազում հարցեր են առաջ քաշված և եթե այդքանից հետո հավատանք, որ Նիկոլը տեղյակ չէր, ապա նշանակում ա, Նիկոլը իր ֆեյսբուքյան էջին չի հետևում և անիմաստ է այդ հարթակով նրա հետ շփվելը․․․ Ամեն դեպքում Արարատի մարզպետը ակնհայտ անհաջող կադր է և նման կադրերին պահելով Նիկոլն իր վարկանիշն է իջեցնում․․․ Նիկոլի իշխանությունում բարդակ է, բայց կարևորը շոուները ապահովում են... Մենուա Հարությունյանի [url=https://web.facebook.com/menua1/posts/2065706903498374]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր