Զինեդին Զիդան. «Յուվենտուսի» հետ եզրափակիչն իմ համար յուրահատուկ պահ է
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասին` ընդդեմ «Յուվենտուսի»:
«Իմ թիմում ուժեղ տղաներ են հավաքված, մենք միայն նրանց շնորհիվ հասանք եզրափակիչ: Ուրախ եմ նորից խաղալ վճռական հանդիպմանը:
«Ես ամրացել և խաղացող եմ դարձել հենց «Յուվենտուսում»: Դա մեծագույն ակումբ է: «Յուվեյի» հետ եզրափակիչ խաղը յուրահատուկ պահ է իմ համար: Այդ ակումբը նախկինի պես իմ սրտի մի հատվածն է զբաղեցնում:
Մեզ հիանալի եզրափակիչ է սպասվում, երկու թիմերն էլ վաստակել են տիտղոսը նվաճելու հնարավորությունը: Այժմ պետք է լավ պատրաստվենք խաղին, ինչպես նաև լավ ավարտենք առաջնությունը», ասել է Զիդանը: