Զինեդին Զիդան. Սա իմ համար մեծ օր է. ամեն ինչ կանեմ «Ռեալի» համար. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր նշանակումը այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Զիդանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74181/]կփոխարինի[/url] Ռաֆայել Բենիտեսին:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ակումբին և նախագահին` այս մեծ ակումբը գլխավորելու հնարավորություն տալու համար:
Սա իմ համար շատ ուրախալի օր է, ամբողջ սրտով կաշխատեմ հանուն թիմի: Այսօր ես ավելի ոգեշնչված եմ, քան նույնիսկ այն ժամանակ, երբ որպես խաղացող «Ռեալ» տեղափոխվեցի:
«Ռեալը» աշխարհի լավագույն թիմն է, իսկ երկրպագուները` լավագույնը: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որ այս մրցաշրջանում տիտղոս նվաճենք», ասել է Զիդանը: