964 դիտում
16:33 14-11-2024
ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին
Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։
Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:
Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ ճանաչված և հեղինակավոր երկխոսության հարթակներից մեկը:
Համաժողովին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Միգրացիայի
և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ներկայացնում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ելույթն ամբողջությամբ։
«Հարգելի՛ նախագահող, Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի բոլոր մասնակիցներին։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ երկխոսության ճանաչված և հեղինակավոր հարթակներից մեկը: Գործընթացի շրջանակներում հաստատված երկխոսությունը թույլ է տվել գործընկերային հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ ընդլայնելով համագործակցությունը ինչպես աշխարհագրական, այնպես էլ թեմատիկ առումով: Խրախուսելով հավասարակշռված մոտեցումը և դիտարկելով միգրացիայի բոլոր ասպեկտները՝ երկխոսությունը մշտապես աջակցել է կանոնավոր,
անվտանգ, օրինական և պատասխանատու միգրացիային: Հայաստանը պարբերաբար մասնակցել է Բուդապեշտի գործընթացի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են բարձր մակարդակի հանդիպումները, աշխատաժողովները, փորձագիտական սեմինարները և տարածաշրջանային համաժողովները: Դա հնարավորություն է ընձեռել համագործակցել Գործընթացի մասնակից այլ երկրների հետ, կիսվել լավագույն փորձով և աշխատել միգրացիոն քաղաքականության ընդհանուր լուծումների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Գործընթացին իր մասնակցության միջոցով Հայաստանը ձգտում է լուծել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են միգրանտների ինտեգրումը, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջազգային պաշտպանության և հարկադիր տեղահանված անձանց հիմնախնդիրները, սահմանների կառավարման բարելավումը և այլն: Համագործակցելով մասնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանը փորձում է բարելավել սեփական միգրացիոն համակարգի կառավարումը և արդյունավետ արձագանքել միգրացիոն մարտահրավերներին:
Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնեմ, որ Հայաստանի Կառավարության վարած քաղաքականության շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, որը ոլորտային քաղաքականության մշակման շարժիչ ուժն է։ Նոր ձևավորված նախարարության կազմում ընդգրկվել են Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Կցանկանայի շեշտել, որ ինչպես Ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում աշխատանքները կազմակերպված են քաղաքացիական ծառայության սկզբունքով: Հայաստանում շարունակվում են միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ: Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և այդ առումով կարևորում եմ միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն իրականացվող գործընթացներին: Բոլոր այս համատեղ ջանքերն ունեն իրենց նշանակալի ազդեցությունը` ոլորտում շարունակական ձեռքբերումներ ունենալու համար, որոնցից մեկն էլ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին մեկնարկած` Հայաստանի և
Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի երկխոսությունն է։
Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ.
Հայաստանի մասնակցությունը Բուդապեշտի գործընթացին մի շարք ձեռքբերումներ է տվել.
1. Կարողությունների զարգացման առումով Հայաստանը հասանելիություն է ստացել ուսումնական և կրթական ռեսուրսներին, որոնք բարձրացնում են ինստիտուցիոնալ հնարավորությունները միգրացիայի կառավարման ոլորտում՝ բարելավելով միգրացիոն հոսքերը արդյունավետորեն կառավարելու կարողությունը:
2. Տարածաշրջանային համագործակցության առումով գործընթացը խթանում է հարևան երկրների հետ փոխգործակցությունը՝ թույլ տալով Հայաստանին երկխոսության մեջ մտնել և կիսվել միգրացիայի և ապաստանի հարցերի վերաբերյալ լավագույն փորձով:
3. Քաղաքականության մշակման առումով բարելավվել են միջազգային չափանիշների և շրջանակների վերաբերյալ պատկերացումները՝ օգնելով սեփական միգրացիոն քաղաքականության մշակմանը և կատարելագործմանը:
4. Մասնակցությունը գործընթացին հեշտացրել է կապերը տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով գործընկերության և համագործակցային նախաձեռնությունների հնարավորություններ:
5. Բացի վերը նշվածից` հարթակն օգնել է լուծել միգրացիոն հատուկ մարտահրավերները, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, տեղահանված բնակչության հիմնախնդիրներն ու միգրանտների ինտեգրումը՝ համատեղ փորձի և լուծումների միջոցով:
Անդրադառնալով Նախարարական հռչակագրին և դրա իրականացման 2025-2030 թթ.
Գործողությունների ծրագրին՝ ցանկանում եմ նշել, որ վեց առաջնահերթությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության միգրացիայի և ապաստանի ոլորտի քաղաքականությանը, ընթացիկ բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև ոլորտում իրականացվող աշխատանքներին: Եզրափակելով ելույթս` շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»։
Նախարարական 7-րդ համաժողովում ընդունվել է նոր Հռչակագիրը և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագիրը, որոնք կնպաստեն միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում երկխոսության մասնակից և դիտորդ պետությունների համագործակցության ընդլայնմանը։
Բուդապեշտի գործընթացի շրջանակներում շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
17:26 11-11-2024
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին
880 դիտում
21:20 13-12-2024
Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը»
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին