211652_close_icon

52 տարի անց Կոլումբիայի Կոնգրեսը վավերացրեց կառավարության ու ապստամբների միջև խաղաղության համաձայնագիրը

views-count2031 դիտում article-date 15:15 11-05-2017
Երկար ու ծանր բանակցությունների արդյունքում Կոլումբիայի իշխանությունների ու ապստամբների՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնագիրը երկրի Կոնգրեսը վավերացրել է։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 52 և դեմ՝ 2 պատգամավոր։ Օրինագիծը նախատեսում է ապստամբների ուժերին Սենատում ու ներկայացուցիչների պալատում առնվազն 5-ական մանդատի տրամադրում, սակայն դրանք ստանալու դիմաց նրանք պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հաջորդ տարի։ Նշվում է, որ երկրի քաղաքական կյանքին ապստամբների ներգրավվումը խաղաղ համաձայնագրի առանցքային կետերից մեկն էր համարվում։ Նշենք, որ հակամարտությունը իշխանությունների ու ասպտամբների միջև Արևմտյան կիսագնդի պատմության ամենաերկար հակամարտությունն է եղել, որը տևել է ավելի քան 52 տարի։ Խաղաղություն կնքելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016 թվականի նոյեմբերին։

Նմանատիպ նյութեր