1587 դիտում
13:08 25-06-2014
Դաշնության խորհուրդը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը
Դաշնության խորհուրդն այսօր վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2013 թվականի հունիսի 25-ին՝ Երևանում: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների, զինվորական միավորումների, ազգային զինուժի զարգացմանը:
«Համաձայն այդ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով՝ առանց ներկրման/արտահանման արտոնագրերի»,-ասված է հայտարարության մեջ:
Ենթադրվում է, որ վավերացումից հետո պարտավորագրի իրացման համապատասխան մեխանիզմը ՌԴ նախագահի կողմից կորոշվի սահմանված կարգով և թույլ կտա կարգավորել գործագիր իշխանությունների դաշնային մարմինների փոխգործակցությունը ցանկերի ձևավորման, նրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պայմանագրերի կազմման, դրանց գրանցման, ինչպես նաև իրացման վերահսկողության փուլերում:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
16:06 20-12-2022
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը
1911 դիտում
15:15 11-05-2017
52 տարի անց Կոլումբիայի Կոնգրեսը վավերացրեց կառավարության ու ապստամբների միջև խաղաղության համաձայնագիրը
1268 դիտում
15:07 04-12-2014
Կառավարությունը հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար