Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ»-ի տեղեկություններով' փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն:
«ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգուցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչի հաշվին են պատրաստվում օպտիմալացման գնալ, վերջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայությունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխություններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն' դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]