10154 դիտում
19:00 13-09-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:
Աշխատանքային այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման համար քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին, սննդի որակին և պատրաստման պայմաններին, ինչպես նաև հիմնարկներում առկա մյուս խնդիրներին:
Ծառայության պետը շրջել է հիմնարկների բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, մարզադահլիճներում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարաններում, ծանոթացել է օրվա ճաշացանկերին, հիմնարկների կրպակներում առկա ապրանքատեսակներին և գնացուցակներին: Զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, այցելել է հացադուլ հայտարարած դատապարտյալների խցեր, հորդորել նրանց չվնասել առողջությունը և իրենց խնդիրների լուծման համար օգտվել օրենսդրությամբ սահմանված այլ գործիքակազմերից:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մասնավորապես ակնառու են եղել հակահրդեհային համակարգի բացակայությունն ու մասամբ ոչ սանիտարահիգիենիկ վիճակը: Արձանագրված թերությունները վերացնելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կալանավորված անձանց ու դատապարտյալների բուժման գործընթացում առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին, ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների արդյունքներով տրվել են իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ:
Կարևորելով նաև դատապարտյալների զբաղվածության ապահովման հարցը՝ ծառայության պետը հանձնարարել է վերջիններիս ներգրավել հիմնարկում գործող հացի արտադրամասի աշխատանքներին:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ընդհանուր վիճակի ուսումնասիրության հիման վրա ծառայության պետը վարչակազմի ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լիարժեք վերահսկման անհրաժեշտության վրա, ինչպես նաև քննարկել տարածքի առավել արդյունավետ պահպանության նպատակով ծառայողական շների ներգրավման հնարավորության հարցը:
«Սևան» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խնդրահարույց են եղել ճաշարանի կոյուղագծերն ու ջրահեռացումը, որոնց անհապաղ կարգավորման և լուծման համար ևս տրվել են համապատասխան հանձնարարականներ:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում նկատվել ու վերհանվել են կենցաղային և տնտեսական որոշ խնդիրներ, հրահանգվել է կարճ ժամանակահատվածում դրանք վերացնել: Վարչակազմին հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել կարի արտադրամասում իրականացվող արտադրական ընթացքի հանդեպ ազատազրկված կանանց մոտ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ:
Յուրաքանչյուր շրջայցի ավարտից հետո անց են կացվել խորհրդակցություններ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ, քննարկվել են վերհանված խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման մանրամասները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին հուզող և վերջիններիս կողմից բարձրացված մի շարք հարցեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1027 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
712 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը