211652_close_icon
views-count6085 դիտում article-date 15:45 10-05-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ-ում չհայտնվելու դեպքում կկորցնի 85 մլն ֆունտ

Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կկորցնի 85 միլիոն ֆունտ: Հեռարձակման եկամուտներն ու ՈՒԵՖԱ-ի պարգևավճարները գնահատվում են 65 միլիոն: Եվս ավելի քան 20 միլիոն «ՄՅՈւ»-ն կկորցնի adidas-ի հետ պայմանագրի համաձայն, որի ընդհանուր արժեքը կազմում է 750 միլիոն ֆունտ: ԱՊԼ-ի 36-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ընթանում է 5-րդ տեղում, սակայն ակումբը կարող է Չեմպիոնների լիգայում հայտնվել Եվրոպայի Լիգայում հաղթելու դեպքում: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում մանկունյանցիները Իսպանիայում 1:0 հաշվով հաղթել են «Սելտային»:

Նմանատիպ նյութեր