Մադրիդում երկրպագուները Պիկեի հասցեին սուլել են թենիսի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Մադրիդում այցելել է «Մասթերսի» թենիսի մրցաշար, և ներկա եղել իսպանացի Դավիդ Ֆերերի և Միխայիլ Կուկուշկինի միջև մրցամարտին (2:6, 7:6, 6:4):
Մրցամարտի ժամանակ «Ռեալի» երկրպագուների հետ բարդ հարաբերություններ ունեցող Պիկեին ցույց են տվել մեծ էկրանով և նրա հասցեին սկսել են սուլել:
Երբ Ֆերերը պետք է նետեր գնդակը, սուլոցն այնքան ուժգին ու երկարատև է եղել, որ մրցավարը խնդրել է երկրպագուներին հանդարտվել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


