Իսպանիա-Անգլիա հանդիպումը Պիկեի պատճառով Մադրիդում չի կայանա. տեսանյութ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Անգլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումն անցկացնել ոչ թե Մադրիդում, այլ՝ Ալիկանտեում:
Նախապես ծրագրավորված էր, որ խաղը նոյեմբերի 14-ին կկայանա Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Սակայն հաշվի առնելով, որ Իսպանիայի հավաքականի վերջին խաղերում հանդիսականները պարբերաբար սուլում են հավաքականիե և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հասցեին, որոշում է կայացվել խաղը տեղափոխել Ալիկանտե:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ «Խոսե Ռիկո Պերես» մարզադաշտում: