211652_close_icon
views-count1431 դիտում article-date 16:18 10-05-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 10-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպքից բացահայտվել է 55-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 3 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք: Բացահայտվել է գողության 50, խարդախության 12, յուրացման 6, հարկերից խուսափելու 2 և խուլիգանության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր