Փրկարարները Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մայիսի 8-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Նորավանքի ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» մակնիշի 01 00 220 պետհամարանիշով ավտոմեքենան: