211652_close_icon
views-count3283 դիտում article-date 14:00 08-05-2017

Էստոնիայում սկսել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններ

Էստոնիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկնարկել են երկրի համար խոշոր ռազմական զորավարժությունները` «Գարնանային փոթորիկ 2017» խորագրով, որին մասնակցում են նաև պետական զորքերը: Այդ մասին հայտնում է Газета-ն: Զորավարժություններին, որոնք հիմնականում անցկացվում են երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում, ներկա կգտնվի մոտավորապես 9 հազար մարդ` այդ թվում 2 հազար օտարերկրյա զորք: Մասնակից երկրների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Դանիան, Գերմանիան, Հոլանդիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան և Վրաստանը: Նախատեսվում է, որ «Գարնանային փոթորիկ 2017»-ը կտևի երկու շաբաթից ավելի և կավարտվի մայիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր