211652_close_icon
views-count21389 դիտում article-date 23:30 07-05-2017

Ռուսական հեղափոխության ծրագրողը ու մեծ կոմբինատորը. Պարվուս

1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության առաջնորդ, լրագրող, տնտեսագետ, գործարար, գերմանական գործակալ Պարվուսի անցած ուղին բաց դաս է հատկապես հիմա, երբ Ռուսաստանում բարձրանում են հեղափոխական տրամադրությունները, և այդ երկիրը կրկին կանգնած է կործանման եզրին: Նրա անունն այժմ հաճախ է օգտագործվում Ռուսաստանում քաղաքական բանավեճերի ժամանակ՝ հեղափոխական գաղափարներ և ծրագրեր առաջարկողներին համեմատում են Պարվուսի հետ: Ալեքսանդր Պարվուսը, ծնունդով՝ Իսրայել Լազարևիչ Գելֆանդ (1867-1924), ծնվել է հրեաների ընտանիքում 1867-ի օգոստոսի 27-ին Բերազինոյում (քաղաք Բելառուսում)։ Նրա հայրն արհեստավոր էր։ Երբ խոշոր հրդեհը ոչնչացրեց Բերազինոյի կեսը, գելֆանդների ընտանիքը ստիպված տեղափոխվեց Օդեսա: Կրտսեր Գելֆանդը գիմնազիա հաճախեց Օդեսայում և մասնավոր դասեր ստացավ հումանիտար առարկաներից։ Ուսումը շարունակելու համար Պարվուսը մեկնում է Եվրոպա: 19 տարեկանում ժամանելով Ցյուրիխ, Պլեխանովի և «Աշխատանքի ազատագրման խմբի» այլ նշանավոր անդամների ազդեցության տակ ընկնելով, նա դառնում է մարքսիստ: Բազելի համալսարանում ուսումնասիրում է քաղաքական տնտեսագիտություն և ստանում դոկտորի կոչում։ Այնուհետև մեկնում է Գերմանիա, որտեղ անդամակցում գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և ընկերանում գերմանացի հեղափոխական Ռոզա Լյուքսեմբուրգի հետ, միաժամանակ չխզելով ռուսական սոցիալ-դեմոկրատների հետ կապերը։ [img]http://shamshyan.com/ups/images/0664234001494144788968001.jpg[/img] Ռոզա Լյուքսեմբուրգ և Ալեքսանդր Պարվուս 1894-ին, Իսրայել Գելֆանդն ընտրում է կեղծանուն՝ Ալեքսանդր Պարվուս (լատ. Parvus՝ փոքր), և այդուհետ հանդես գալիս որպես Պարվուս: 1900-ին Մյունխենում նա առաջին անգամ հանդիպում է Վլադիմիր Լենինին։ Պարվուսը դրդում է Լենինին հրատարակել «Իսկրա» թերթը, որտեղ ռուս-ճապոնական պատերազմի բռնկումից հետո իր աշխատանքները հրապարակում է «Պատերազմ և հեղափոխություն» ընդհանուր վերնագրով։ [img]http://shamshyan.com/ups/images/0822583001494144806990243.jpg[/img] «Իսկրա» հեղափոխական թերթը, Վլադիմիր Լենին, Կրեմլ, 1918 Հոդվածներում նա կանխատեսում էր Ճապոնիայի հետ պատերազմում Ռուսաստանի անխուսափելի պարտությունը և որպես հետևանք՝ ռուսական հեղափոխությունը: Երբ Պարվուսի քաղաքական կանխատեսումների մի մասն իրականանում է, նրա հեղինակությունը կտրուկ բարձրանում է ռուս հեղափոխականների շրջանում: 1905-ի սկզբին Պարվուսը ժամանում է Սանկտ Պետերբուրգ Ավստրո-Հունգարական հպատակի կեղծ փաստաթղթերով։ Այստեղ Տրոցկու հետ միասին դառնում է Պետերբուրգի բանվորների պատգամավորների խորհրդի հիմնադիրն ու գործադիր կոմիտեի ղեկավարը և հեղափոխական լայնածավալ գործունեություն ծավալում: [img]http://shamshyan.com/ups/images/0752865001494144836651540.jpg[/img] Պետերբուրգի բանվորների պատգամավորների խորհուրդը Նրանք իրենց ձեռքն են վերցնում «Նաչալո» և «Ռուսկայա գազետա» աննշան տպաքանակով թերթերը, որտեղ գրում են իրենց քննադատական հոդվածները, հեղափոխական կոչեր անում: Այդ թերթերի վաճառքի գինը դարձնում են 1 կոպեկ, ինչի արդյունքում մի քանի ամիս անց այդ թերթերի տպաքանակն անցնում է կես միլիոնից: 1905թ դեկտեմբերին մեծ արձագանք է գտնում «Ֆինանսական մանիֆեստ» վերնագրով հոդվածը, որտեղ Պարվուսը հիմնավոր փաստարկներով ապացուցում էր, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին: Բնակչությունն այդ հոդվածի ազդեցության տակ խուճապի մեջ է ընկնում և բանկերից հանում խնայողությունները, իսկ գործարարներն իրենց կապիտալը դուրս են հանում երկրից: Ռուսաստանը հայտնվում ֆինանսական կրախի եզրին: [img]http://shamshyan.com/ups/images/0820233001494144778432358.jpg[/img] Իսրայել Լազարևիչ Գելֆանդ, նույն ինքը՝ Ալեքսանդր Պարվուս Ցարական իշխանությունը ձերբակալում է Պետերբուգի բանվորական խորհրդի ամբողջ կազմին, այդ թվում՝ Տրոցկուն և հոդվածի հեինակ Պարվուսին: Հարցաքննության ժամանակ Պարվուսը հայտարարում է, որ ինքը ավստրո-հուգարական հպատակ չէ, այլ ռուսահպատակ, և հայտնում իր իսկական անուն ազգանունը: [img]http://shamshyan.com/ups/images/0104191001494144858442827.jpg[/img] 1905թ ցույցերը Ռուսաստանում Բանտում Պարվուսը մտերմանում է այլ հեղափոխականների հետ, տեսակցության է գալիս անգամ Ռոզա Լյուքսեմբուրգը։ Պարվուսը դատապարտվում է 3 տարվա աքսորի՝ Սիբիր, սակայն ճանապարհից ինքն ու Տրոցկին կարողանում են փախչել: 1906թ. նա հայտնվում է Գերմանիայում, որտեղ հրատարակում է հուշագրություններ՝ «Ռուսական Բաստիլը հեղափոխության ընթացքում» վերնագրով: Այս գիրքը լայն ճանաչում է բերում Պարվուսին: [img]http://shamshyan.com/ups/images/0813549001494144870281325.jpg[/img] Պարվուսը (ձախից), Լև Տրոցկին (կենտրոնում) և Լև Դեյչը (աջից) բանտում։ Այնուհետև Պարվուսը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ)՝ Օսմանյան Կայսրություն, որտեղ մնում 5 տարի։ Այնտեղ նա հիմնում է զենքի առևտրով զբաղվող ընկերություն, որը կտրուկ շահում է Բալկանյան պատերազմների ժամանակ։ Պարվուսը դառնում է Երիտթուրքերի ֆինանսական և քաղաքական խորհրդատուն, իսկ 1912-ին՝ «Թուրք Յուրդու» օրաթերթի խմբագիր: Նա սերտորեն համագործակցում է Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների և ֆինանսների նախարար Ջավիդ Բեյի հետ։ [img]http://shamshyan.com/ups/images/0280378001494144891537925.jpg[/img] Թուրքիայում լինելու տարիներին Պարվուսը մտերմանում է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան բարոն Հանս Ֆրեյհեր ֆոն Վանգենհայմի հետ: Պարվուսը Վանգերհայմի ցուցումով դրդում է Թուրքիային ներգրավվել պատերազմի մեջ Գերմանիայի կողմից: Պարվուսը Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմին է ներկայացնում իր ծրագիրը համընդհանուր գործադուլների միջոցով Ռուսաստանը կաթվածահար անելու մասին: Այդ գործադուլային շարժումը պիտի ֆինանսավորեր Գերմանիան, որն այդ ժամանակ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ էր: Վանգենհայմը Պարվուսին ուղարկում է Բեռլին, որտեղ 1915-ի մարտի 9-ին Պարվուսը Գերմանիայի արտգործնախարարությունում կազմակերպված հատուկ լսումների ժամանակ ներկայացնում է իր 20 էջանոց հանճարեղ ծրագիրը՝ «Ռուսական հեղափոխության պլանը», որտեղ պարզ և լիարժեք ներկայացնում է, թե ինչպես կարելի է Ռուսաստանին դուրս բերել պատերազմից հեղափոխության միջոցով: 1915թ. գերմանական բարձրաստիճան պաշտոնյաները բարձր են գնահատում Պարվուսին: Նա դառնում է Գերմանիայի կառավարության գլխավոր խորհրդատուն Ռուսաստանի հարցերով: [img]http://shamshyan.com/ups/images/075208200149414490999838.jpg[/img] բարոն Հանս Ֆրեյհեր ֆոն Վանգենհայմ և Պարվուս Պարվուսի կազմած «Ռուսաստանի հեղափոխության պլանը» ծրագրի կետերից մեկով նախատեսվում էր Շվեյցարիայում գումարել ռուս սոցիալ-դեմոկրատների կոնգրես, որը կմիավորեր Սոցիալ-դեմոկրատական բանվորական բոլշևիկյան կուսակցությանը, Մենշևիկների կուսակցությանը, հրեական «Բունտ», ուկրաինական «Սպիլկա», Լեհաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ֆինն սոցիալ-դեմոկրատներին, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և Հնչակյան կուսակցությանը: Գերմանիան ռուսական հեղափոխության համար Պարվուսին անձնագիր ու 2 մլն մարկ է տալիս: Նախատեսվում էր հովանավորել նաև մտավորականներին, որոնք հանդես են գալիս ցարական իշխանությունների քննադատությամբ և դրդել նրանց հեղափոխական գործունեության: [img]http://shamshyan.com/ups/images/0883663001494144932581902.jpg[/img] Ցյուրիխ քաղաքը 1905թ. 1915-ի մայիսին Ցյուրիխում Պարվուսը գումար է բաժանում ռուս էմիգրանտ հեղափոխականներին: Այնուհետև առանձին հանդիպում է Լենինի հետ: Լենինն ընդունում է Պարվուսի հեղափոխության պլանը: Այդ հանդիպումից հետո Պարվուսը գերամանական իշխանություներին ներկայացնում է, որ Ռուսաստանում հեղափոխության առաջնորդ կարող է լինել Լենինը, քանի որ հեղափոխականներից ամենացինիկն ու փողասերը նա է: Շվեյցարիայից հետո Պարվուսը մեկնում է Կոպենհագեն, որտեղ հիմնում է օֆշորային առևտրային ընկերություն՝ գերմանական փողերի լվացման նպատակով: Այդ ընկերության տնօրեն է նշանակվում Լենինի մտերիմ ընկերն ու կապավորը՝ ոմն Յակով Գանեցկի-Ֆյուստենբերգը, որի միջոցով ռուս հեղափոխականները ֆինանսական հսկայական միջոցներ են ստանում հեղափոխություն կազմակերպելու համար: Այդ ընկերության գործակալները առևտրականների անվան տակ կարողանում են ազատորեն գործել Ռուսաստանի տարածքում: Բացի այդ Պարվուսը հիմնում է «Պատերազմի սոցիալական հետևանքների վերացման հետազոտական կենտրոն», որն ըստ էության վարագույր կազմակերպություն էր (front organization) և զբաղվում էր հեղափոխական մանիպուլիացիաներով: Հետագայում՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Յակով Գանեցկին նշանակվում է Ռուսաստանի կենտորանական բանկի կոմիսարի տեղակալ: [img]http://shamshyan.com/ups/images/0180339001494144946583854.jpg[/img] Յակով Գանեցկի-Ֆյուստենբերգ Պարվուսը մշակած հայեցակարգը ենթադրում էր օգտագործելով արտաքին պատերազմը, երկրում հրահրել հեղափոխություն։ Նա զարգացնում և տեղայնացնում է Կարլ Մարքսի «Հարատև հեղափոխություն» գաղափար-ռազմավարությունը։ Հարատև հեղափոխությունը ենթադրում էր նախ հեղափոխության միջոցով տապալել ինքնակալությունը և հաստատել սահմանադրական միապետություն, այնուհետև՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ տապալել սահմանադրական միապետությունը և հաստատել քաղաքացիական հասարակություն, իսկ հետո պրոլետարական հեղափոխությամբ վերացնել քաղաքացիական հասարակությունն ու հաստատել պրոլետարիատի դիկտատուրա: Այս գաղափարը արտացոլված է Վլադիմիր Լենինի 1917-ի Ապրիլյան թեզիսներում։ [img]http://shamshyan.com/ups/images/0952590001494144989562332.jpg[/img] Վլադիմիր Լենինի՝ «Ապրիլյան թեզիսների» ձեռագիրը 1917-ի մարտին Պարվուսը Վլադիմիր Լենինին և ևս 30 հեղափոխականների Շվեյցարիայից տեղափոխում է Ռուսաստան՝ սոցիալիստական հեղափոխություն իրագործելու համար: Մինչև 1917թ. հոկտեմբերը Պարվուսը մնում է Ռուսաստանում, ֆինանսավորում Լենինին և նրա խմբավորմանը: Ընդհանուր առմամբ Գերմանիան Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպման վրա ծախսում է մոտ 60 միլիոն մարկ: [img]http://shamshyan.com/ups/images/0562768001494145007524933.jpg[/img] Լենինն անշեղորեն հետևում էր Պարվուսի խորհուրդներին և իրագործում նրա գաղափարները: Ըստ նրանց միջև պայմանավորվածության, հեղափոխությոինց հետո Պարվուսը դառնալու էր Ռուսաստանի ֆինանսների նախարարը և ոտքի էր կանգնեցնելու Ռուսաստանի տնտեսությունը: Սակայն հեղափոխությունից մի քանի օր անց Պարվուսի մասին վարկաբեկիչ տեղեկություններ են տարածվում հեղափոխական շրջանակներում, իբր՝ Պարվուսը գործակցել է ցարական կառավարության հետ և մատնել սոցիալիստ-հեղափոխականներին: Եվ չնայած ապացույցների բացակայությանը՝ Պարվուսի հեղինակությունը հեղափոխական վերնախավում ընկնում է։ Նրա ազդեցությունը թուլանում է: Պարվուսը հեռանում է Ռուսաստանից և բնակություն հաստատում Բեռլինի մոտ գտնվող գերմանական Փիքոք (Սիրամարգ) կղզում։ [img]http://shamshyan.com/ups/images/0004890001494145590547060.jpg[/img] Փիքոք (Սիրամարգ) կղզին Պարվուսը մահացել է 1924-ի դեկտեմբերի 12-ին Բեռլինում, հուղարկավորվել Բեռլինի գերեզմանոցում։ Պարվուսը հարուստ գրական ժառանգություն է թողել՝ տեսական հոդվածներ, հեղափոխական պլաններ, վերլուծություններ, հուշեր: Դրանից ամենաուշագրավն է «Ռուսական հեղափոխության պլանը»: Պարվուսի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, նկարահանվել փաստագրական ֆիլմեր: Նրա գործունեության մասին հսկայածավալ արխիվային նյութերի վրայից հանվել է գաղտնիության կնիքը, և դրանք արդեն մատչելի են ուսումնասիրողների համար:

Նմանատիպ նյութեր