211652_close_icon
views-count4101 դիտում article-date 11:13 31-05-2018

Facebook-ը շատ մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Deutsche Welle-ի ռուսական ծառայության «Նեմցովա. Ինտերվյու» հաղորդաշարին։ Վարչապետը խոսել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացների, Կրեմլի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչ դերակատարում ունեցան սոցցանցերը հեղափոխության գոր­ծում։ Նեմցովան Փաշինյանից հարցրել է, թե որքանով է կարևոր Facebook սոցիալական ցանցով շփվելու ձևաչափը։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը փաստել է, որ իր քաղաքական գործունեության և ցույցերի ընթացքում հեռուստատեսությունը փաստացիորեն փակ է եղել ընդդիմության համար։ «Շատ կարևոր է ունենալ ժողովրդի հետ շփվելու այլընտրանքային ալիք։ Այժմ ֆեյսբուքյան իմ էջը մեծ լսարան ունի, որը կարելի է համեմատել հեռուստատեսության լսարանի հետ։ Երկխոսության շատ արդյունավետ միջոց է հան­րության, քաղաքացիների հետ։ Իհարկե, Facebook-ը շատ մեծ դեր խաղաց մեր հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ալիք էր տեղեկատվական հոսքերի համար, որպեսզի մարդկանց հրավիրենք ցույցե­րի»,- հավելել է Փաշինյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր